«Ես մեկ սցենար կուզենայի որ լիներ՝ ընտրողի կամքով իշխանության ձեւավորում: Եթե սա դիտարկվում է որպես անհավանական սցենար, ապա կուզենայի, որ այս անհավանականը կյանքի կոչվեր: Այսօր արդեն գոյություն ունեցող քաղաքացիական հասարակության առկայությունը, տարիներով ժողովրդի մեջ կուտակված բողոքը, իշխանությունների նկատմամբ ժողովրդական աջակցության բացակայությունը, տեղական ու միջազգային կազմակերպությունների եւ եվրոպական ինստիտուտների ճնշումները գուցե այս անգամ վերջապես հնարավորություն ստեղծեն Հայաստանում իրավիճակ փոխել»,- «Առավոտի» դիտարկմանը՝ կապված նախագահական ընտրությունների հետ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները թեժ աշուն են կանխատեսում, ի՞նչ անհավանական սցենարներ կարող են կիրառվել, որոնք հնարավորություն կտան Հայաստանում իրավիճակ փոխել, արձագանքեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Առավոտ» օրաթերթ