ՀԱԿ խմբակցության ղեկավար եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի այս դիմանկարով լուսանկարներն արվել են Մաշտոցի պողոտայի անցումներից մեկում: Պատերին ամենուրեք դաջված Զուրաբյանի նկարները առաջին հայացքից հիշեցնում են ինչ-որ աստղի՝
«Զորոյի» հայտնի ֆիլմի «Z» եւ «L» տառերի մակագրմամբ: Սակայն հաշվի առնելով,
որ Լեւոն Զուրաբյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր թիվ 9 ընտրատարածքում, որն ընդգրկում է նաեւ Մաշտոցի պողոտան, շատ հնարավոր է,
Կարդացեք նաև
որ Զուրաբյանի կողմնակիցներն են ժամանակակից մեթոդներով դաջել տվել նրա լուսանկարը՝ նախընտրական քարոզչական նպատակով:
Լուսանկարը` ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ