Անգլիայում պատրաստվել է աշխարհի ամենամեծ պաղպաղակը: Նրա երկարությունն հասնում է մոտ 4 մետրի, իսկ քաշը գրեթե 1 տոննա է: Պահանջվել է մեկ ամիս ժամանակ, որպեսզի պատրաստվի ամենամեծ պաղպաղակը: Հարկ է նշել նաեւ, որ այն պատրաստվել եւ վերջնական տեսքի է բերվել մաս-մաս:
Թերեւս բոլորս էլ օգտագործել ենք հայտնի աֆորիզմը `«Լռությունը համաձայնության նշան է», սակայն քչերը գիտեն, որ այդ խոսքերը պատկանում են հույն փիլիսոփա Սոֆոկլեսին:
Տղամարդիկ գաճաճ են համարվում 130 սմ-ից ցածր հասակ ունենալու դեպքում, իսկ կանայք՝ 120 սմ-ից ցածրի ժամանակ:
Այն աղմուկը, որը մենք լսում ենք խխունջների միջից, իրականում օվկիանոսի ձայնը չէ: Մենք լսում ենք մեր արյան շրջանառության ձայնը:
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի մի բնակչուհի`Պատրիսիա անունով, իր տան դիմաց գտնվող այգում շրջելիս է եղել իր 14 ամսական երեխայի հետ, երբ պատահամաբaր երեխան հետ է ընկել մորից, իսկ նա դա չի նկատել: Երբ Պատրիսիան շրջվել է, նկատել է, թե ինչպես է իրենց շունը փորձում երեխային դուրս հանել ջրով լի լողավազանից: Երեխան անմիջապես հոսպիտալացվել է: Այս պահին փոքրիկը արդեն dուրս է գրվել հիվանդանոցից, նրա առողջական վիճակը կայուն է: Իսկ փրկարար շանը այսուհետ կկոչեն «հերոս անունով» :
Անդրանիկ Ջալալյան