Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտությամբ խոհարար բլոգերը ցանկանում է իր բլոգով մարդկանց մի քիչ օգնել

Հուլիս 05,2012 12:07

 

Անդրանիկ Մարտիրոսյանը բլոգ հասկացության մասին առաջին անգամ լսել է բլոգեր Արմեն Մկրտչյանից, ով էլ հենց խորհուրդ է տվել` բացել սեփական բլոգը: Երիտասարդը հետեւել է խորհրդին եւ այսօր ունի յոթ ամսեկան «and–es.blogspot.com»-ը: Ասում է, որ իր ակնկալիքները` բլոգից, կամաց-կամաց արդարանում են. «Ես ցանկանում էի մարդկանց մի քիչ օգնած լինել, դրա համար էլ բացեցի բլոգ: Այնտեղ տեղադրում եմ նկարներ, երգեր, վիդեոներ, ինչպես նաեւ գրառումներ եմ անում: Հուսով եմ` մարդիկ դժգոհ չեն իմ աշխատանքից»:
Սկսնակ բլոգերը նյութեր տեղադրում է հաճույքի համար եւ դրա համար է, որ կոնկրետ հաճախություն չունի: Իր խոսքով, առանց բլոգի, չի կարող նույնիսկ մեկ րոպե ապրել ու այն իր կյանքում մեծ դեր է կատարում:
«Շատ ճիշտ խոսքեր». սա Անդրանիկի ամենասիրելի գրառումն է:
 «Բլոգում որոշ փոփոխություններ կլինեն, սակայն կցանկանայի, որ դրանք մնան անակնկալ»,- ասում է նա:
Թեեւ քիչ ժամանակ է, ինչ գործում է բլոգը, սակայն արդեն հասցրել է արժանանալ հարձակումների: Անդրանիկը տեղյակ է դրա հեղինակների մասին, սակայն մեզ հետ զրույցում չցանկացավ բարձրաձայնել ու կարծում է, որ դա նախանձության հետեւանք է:
Բլոգերը մասնագիտությամբ խոհարար է, սակայն հիմա զբաղվում է Web կայքերի պատրաստմամբ եւ համակարգչային դիզայնով:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031