Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ հաղթանակ՝ հայ լեռնագնացները հաղթահարեցին Էլբրուսը

Հուլիս 05,2012 11:56

Հուլիսի 4-ին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի երեք լեռնագնացները բարձրացան եւ հաղթահարեցին Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5641մ):

Մինչեւ գագաթ վերելքը տեւեց երեք օր: Հայ լեռնագնացներն ապացուցեցին, որ ի զորու են հաղթահարել նաեւ Եվրոպայի ամենաբարձր գագաթը:

Մեր թիմի կազմում էին. Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը:

Հայ լեռնագնացները կվերադառնան Հայաստան հուլիսի 6-7:

Հիշեցնենք, որ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033մ) եւ Դեմավենդը (5671մ):

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031