Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը` ՖԻՖԱ-ն, հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակը, որի առաջին տասնյակում Եվրոպայի առաջնությանը մասնակցած ազգային հավաքականների դասավորությունում էական փոփոխություններ են կատարվել:
Ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին: Գերմանիան զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Ուրուգվայը եզրափակում է եռյակը: Իսկ լավագույն տասնյակում թիմերը դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. Իսպանիա, Գերմանիա, Ուրուգվայ, Անգլիա, Պորտուգալիա, Իտալիա, Արգենտինա, Հոլանդիա, Խորվաթիա, Դանիա:
Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա հետ համեմատած նահանջել է չորս աստիճան` հանգրվանելուվ 55-րդ հորիզոնականում: Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարում մեր մյուս մրցակիցները (բացի Իտալիայից եւ Դանիայից) զբաղեցնում են այսպիսի տեղեր. Չեխիա` 18, Բուլղարիա` 92, Մալթա` 145:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ