Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի «Գևորգյաններ» պարարվեստի ակադեմիայի համերգը` Երևանում

Հուլիս 05,2012 11:00

 

Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Լոս Անջելեսի «Գևորգյաններ» պարարվեստի ակադեմիայի համերգը` նվիրված ակադեմիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Վարդան Գևորգյանի ստեղծագործական 30 և ծննդյան 50-ամյակներին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «…Վարդան Գևորգյանը իր ամբողջ ստեղծագործական կյանքը նվիրել է հայ արվեստին, հայ մշակույթին:   Նա և կինը`Սիրանույշ Գևորգյանը, ստեղծել են մի հոյակապ կառույց, որը կոչվում է Պարարվեստի ակադեմիա և այնտեղ կրթել, դաստիարակել հայ երիտասարդ պատանիներին և աղջիկներին: … Տեր և տիկին Գևորգյանները հայ պարարվեստի, հայ ինքնության, հայապահպանության դեսպաններն են Ամերիկայում»:

ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը Վ.Գևորգյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով` ազգանվեր գործունեության, հայ պարարվեստին անմնացորդ նվիրումի, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ներդրման համար:

Վ.Գևորգյանը` շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուքի նախարարությանը Հայրենիքում ելույթներով հանդես գալու նման հնարավորության համար, նշեց. «Հայրենիքի կողմից այսպիսի գնահատականը մի նոր ուժ կհաղորդի մեր երեխաներին` ավելի մեծ ոգևորությամբ շարունակելու հայապահպան գործունեությունը»:

Երեկոյին «Գևորգյաններ» պարարվեստի ակադեմիայի անդամները բեմադրեցին ինչպես հայկական ժողովրդական պարեր, այնպես էլ` այլ ժողովուրդների ազգային պարեր:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031