Ուկրաինացի գերծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC վարկածով աշխարհի չեմպիոն եւ «УДАР» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Կիեւում` ոստիկանների եւ «Լեզվի մասին օրենքի» հակառակորդների միջեւ բախման ժամանակ թեթեւ վնասվածքներ է ստացել:
Կուսակցության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ իրավապահ մարմինների` արցունքաբեր գազով ձեռնարկած գրոհի ժամանակ Կլիչկոն ձեռքը վիրավորել է կոտրված ապակիներով: Չնայած դրան, նա մոտ երկու ժամ մնացել է ցուցարարների շարքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ