Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար. «Հանրային խորհրդում «օդի մեջ են խոսում» (տեսանյութ)

Հուլիս 04,2012 22:00

Այսօր Հանրային խորհրդում քննարկում էին փոքր ու միջին բիզնեսի ոլորտում առկա խնդիրները, եւ ինչպես խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց` հավաքվել են, որ հասկանան` ի՞նչ կարող են անել ու տարբեր օղակներից ներկայացուցիչներ են հրավիրել: Խորհրդի նիստի առաջին 40 րոպեի ընթացքում ներկաները, որոնց թվում էին թե մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ եւ թե պետական չինովնիկներ, այդպես էլ չկողմնորոշվեցին` թե ինչից սկսեն: Սկզբում կարծիքներ հնչեցին դաշտում առկա անրադարությունների, մոնոպոլիաների եւ օրենսդրական բացթողումների մասին: Առաջարկվեց օրեսնդրական դաշտին անդրադառնալ, սակայն նիստին ներկա Աժ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջանն ընդվզեց եւ ասաց «Ուզում եք արդեն խաթարված դաշտը վեցնե՞նք ու տեսնենք` է՞լ որտեղ է խաթարված: Մենք առաջին հերթին պիտի խոսենք ՓՄՁ-ից, որ վաբշե տենց բան գոյություն չունի: Կա գործարարություն… պետք է դա տեսակավորել, պետք է զարգացնել արտադրական պրոցեսը`ստեղծել բարենպաստ պայամաններ ստեղծելով: Մեր խոսակցությունը պետք է նման ուղղվածություն ունենա»:

Ի վերջո գործարարների կողմից բազմաթիվ խնդիրներ բարձրացվեցին` հարկային վարչարությունից մինչեւ բարձր տոկոսադրույքներ եւ ենթակառուցվածքների անհասանելիություն: Գործարարներից մեկի ներկայացմամբ` այսօր որեւէ բիզնես սկսելու համար էլեկտրաէներգիա, գազ ու ջուր քաշելն ուղղակի գլխացավանք է գործարարի համար, եւ այն մոտ 7000 դոլար է արժենում, ուստի այդ ենթակառուցվածներով ապահովելը պետք է գործածարի հաշվին չլինի` այլ մատակակարող ընկերության:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ ասաց, որ ՓՄՁ կամ տնտեսություն զարգացնելու համար ինքը տարիներով  առաջարկում է ազատ տնտեսական գոտի ստեղծել սահմանամերձ շրջաններում, ոչ թե սահմանափակվել 2 գոտիով, այն էլ Երեւանում. «Այսօր 300-ից ավելի լքված գյուղեր կան, եթե այդ տարածքներում ազատ տնտեսական գոտիներ ստեղծեն, անմիջապես այդ գյուղերը կզարգանան»: Բացի այս` պարոն Մանասերյանը նաեւ շեշտեց, որ որքան էլ էկոնոմիկայի նախարարությանը հաջողվել է նվազագույնի հասցնել չինովնիկ-գործարար շփումը, բայց, ըստ էության, նախարարությունում կան չինովնիկներ, որոնք խոչընդոտում են գործարարին. «Ձեր նախարարություն երկար ժամանակ է 2 պրոյեկտ է եկել, որին ոչ հա են ասում, ոչ էլ` ոչ, որովհետեւ չինովնիկի հետ շփում կա: Ո՞նց անենք, որ այդ չինովնիկի հետ շփումը անձնավորված, կամայական եւ սուբյեկտիվ որոշում կայացնել չլինի»:

Քննարկմանը ներկա «Հաննի-Արմին» ընկերության ղեկավար Հաննիբալ Հարությունյանն էլ փորձեց մեկ այլ խնդիր բարձրացնել եւ քննարկել. գործարարի ներկայացմամբ` այսօր որեւէ գործարար հարկայինին 500 հազար դրամ պարտք ունենալու համար դատի են տալիս ու բազմաթիվ խնդիրներ առաջացնում, ընդհուպ մինչեւ լուծարման գործընթաց, սակայն խորհրդի նախագահն այդպես էլ ձայն չտվեց:

Aravot.am-ի հետ զրույցում Հաննիբալ Հարությունյանը կիսվեց իր խնդիրների հետ: Պարոն Հարությունյանը երկար տարիներ է` զբաղվում է գիտաարտադրական բիզնեսով, եւ այսօր այն զարգացնելու համար բազմաթիվ դռներ է ծեծել` գումար ստանալու համար: Կառավարության ղեկավարը պարբերաբար հայտարարում է գիտելիքահեն բիզնես ստեղծելու եւ զարգացնելու մասին, սակայն, երբ գիտական արտադրությամբ զբաղվող անձինք դիմում են  անտոկոս գումար ստանալու համար, բոլոր դռերը փակվում են: «Հաննի-Արմին» ընկերության ղեկավարի խոսքերով` «Այս մարդիկ բոլորը իրականությունից հեռու են: Օդի մեջ խոսում են: Մեր գիտաարտադրական ձեռնարկությունը գիտությամբ է զբաղվում, նորագույն տեխնոլոգիաներով ենք զբաղվում, բայց ոչ մի աջակցություն չկա: Ես իրավունք չունենմ մեր գյուտերի մասին խոսել: Մի փոքր գումար ենք ուզում, իսկ իրենք ուզում են ամեն ինչ քեզանից վերցնեն: 8 գյուտերի հեղինակ եմ, սովետմիության ժամանակ իմ գյուտերը փակ են եղել, հիմա գյուտերս բաց են, աշխարհի մակարդակով հեղափոխություն են, վերջին տեսակի տեխնոլոգիաներ են… իմ գյուտը բենզին, նավթ, գազը վերացնում է` ավտո քշես առանց բենզինի: Ես դա ասել եմ վարչապետին, դա իմ իդեան է, բայց ոչ մի աջակցություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031