«Հարսնաքարում» դաժան ծեծի հետեւանքով զոհված զինվորական բժիշկ Վահե Ավետյանն ունի մեկ քույր՝ Նվարդը: Նա ապրում է Լոս-Անջելեսում: Վահեի հարազատներն այս օրերին ուզում են Վահեի երեխաներին տանել Հայաստանից՝ մտածելով, որ նրանց կփրկեն այս վտանգավոր եւ կրիմինալ երկրից:
Քանի որ Վահեի քույրը կատարվածից դեռ ուշքի չի գալիս, նրա ամուսինը կապվել է «Հարսնաքարի» միջադեպի համար բողոքի ակցիա բարձրացրած նախաձեռնող խմբի ակտիվիստ, «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանին: Տիկին Բախշյանը մեզ պատմեց զրույցի մանրամասները. « Նվարդը չխոսեց, ուղղակի շոկի մեջ ասելը քիչ է, իրենք չգիտեն ինչպես օգնեն, ինչ անեն, անմիջապես մտածել են՝ ոնց անեն, որ այդ երեխաներին տանեն, պաշտպանեն, իրենց առաջին ռեակցիան դա է` Հայաստանից փախցնեն: Ես իրենց համոզեցի, ասեցի՝ Հայաստանը, ճիշտ է, անօրեն երկիր է, բայց կան մարդիկ, որոնք պատրաստ են երեխաներին բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել: Իրենք ֆինանսական խնդիրներ չեն ունենա: Ես խնդրեցի, որ նրանք այդ մասին չմտածեն, չգիտեի ինչ ասել, հոգեպես աջակցում են, բայց հազարավոր կիլոմետրեր հեռու… այդ մի եղբայրն ուներ այդ աղջիկը: Ինքը ինձանից հարցուփորձ էր անում, թե մեղավորները բռնվե՞լ են, ի՞նչ ենք անում, ի՞նչ քայլեր ենք պատրաստվում անել: Իրենք շոկի մեջ են ու ամեն կերպ ուզում են պաշտպանել Վահեի կնոջն ու երեխաներին»:
Անահիտ Բախպշյանը դեռ հիվանդանոցում, երբ Վահեն կռիվ էր տալիս կյանքի համար, հանդիպել է Վահեի մոր հետ. «Կարճ, մի քանի բառ ասեցի, ուղղակի խոսք չունեի, Երուսաղեմից բերած մասունքներ տվեցի, մտածեցի՝ գուցե եւ օգնի: Բայց…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև