Արտակ Նազարյանի մահվան գործով մեղադրող Հարություն Հարությունյանը ամբաստանյալներին , վկաներին հարցեր տալուց, հայտարարություններ եւ միջնորդություններ անելուց զատ նաեւ փոքր տեսախցիկով նկարահանում է դատական նիստերի ընթացքը: Սովորաբար նրա տեսախցիկը միացված վիճակում, անշարժ դիրքով ուղղված է ամբիոնի մոտ ցուցմունքներ տվողներին, երբեմն դատախազն իր ձեռքն է վերցնում տեսախցիկը: Հուլիսի 3-ի դատական նիստում դատախազ Հարությունյանը տեսախցիկի օբյեկտիվն ուղղել էր դեպի դատարանի դահլիճը: «Ինքը ոչ թե դատախազ է, այլ վիդեոնկարահանող»,-ասաց նիստին ներկա, խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը: Նա արհամարհական ձեւով ձեռքով արեց իր կողմն ուղղված տեսախցիկի օբյեկտիվին եւ մի քանի «քաղցր խոսք» ասաց դատախազի հասցեին: Գոհար Սարգսյանի խոսքերով՝ Հարություն Հարությունյանը եղելէ իր որդու սպանության գործով մեղադրողը, եւ այդ մեղադրանքը դատարանում տապալվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ