Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյանը «ջախջախում» է կառավարության ծրագիրը

Հուլիս 04,2012 20:20

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, համեմատելով կառավարության նախկին եւ ներկայիս ծրագրերը, առաջինը բնորոշում է որպես բարի ցանկությունների, երկրորդը՝ «ժեկի» մակարդակի ծրագիր, երբ մարդ մի կողմից ուզում է փող աշխատել, մյուս կողմից՝ խուսափել պատասխանատվությունից: Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր գնահատականների վերաբերյալ ընկալումը այլ կլինի, նախկին ռեկտորն առաջարկեց առանց մեկնաբանությունների տպագրել երկու ծրագրերը եւ թողնել ընթերցողների դատին:

Անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ասուլիսում արած այն արտահայտությանը, թե բուհական կոռուպցիայի դեմ պայքարի ձեւերից մեկը կարելի համարել  կաշառակեր 5 դասախոսի գլուխ ցցերի վրա հանելը, Զոլյանը հայտարարում է.  «Հարցումների համաձայն, օրինակ, լեզվաբանական համալսարանում կաշառակերության աստիճանը 0,6 % է, ինչ վերաբերում է նախարարությանը եւ  համակարգին՝  70% : Այսինքն դա նշանակում է, որ  ամբողջ նախարարությո՞ւնը պիտի գլխատվի»:

Բարձրագույն կրթությանը «մասով» եվրոպական տիպի կամպուսների եւ հանրակացարանաշինության մասին էլ նա հետեւյալ կարծիքի է. շինարարությունը «փող ուտելու եւ ամենաանվերահսկելի ոլորտ է». «ՙԴա վաղուցվա երազանք է՝ երեւանյան բուհերին քաղաքի կենտրոնից քշել մարզեր, իսկ նրանց շենքները դարձնել հյուրանոց կամ ռեստորան: Իհարկե, Եվրոպայում էլ կամպուսներ կան, բայց համալսարանական հին  շենքերը մնացել են՝ այնտեղ կամ ռեկտորատն է կամ թանգարաններ»:

Սուրեն Զոլյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031