Հունիսի 25-ից մեկնարկել են անգլերենի բանավոր քննությունները, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 1200 դիմորդ:
Aravօt.am-ը այցելեց ԵՊՀ-ում ձեւավորված քննական կենտրոն, որտեղ ականատես եղավ, թե ինչպես է դիմորդը հուզված արտասանում մորը նվիրված իր հորինած անգլերեն բանաստեղծությունը: Տղան վաստակեց առավելագույն՝ 20 միավոր: Ավելի ուշ, վերադառնալով քննակենտրոն, նա վարդեր նվիրեց հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Ապրեսյանին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ