Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն չեն կարող միջամտել»

Հուլիս 04,2012 18:44

«ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն չեն կարող միջամտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին եւ պաշտոնանկ անել նախագահին՝ Ռուբեն Հայրապետյանին: Այդ կազմակերպությունները չեն ճանաչում այն ազգային ֆեդերացիաների ղեկավարներին, ովքեր նշանակվել են իրենց պետության կողմից կամ էլ նախագահի ընտրությունները կեղծված են» – «Ա1+»-ի մարզական լրագրողին պարզաբանեց ՀՖՖ-ի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը:

Ինչպես նշել ենք, Change.org համաշխարհային կայքում սկսվել է ստորագրահավաք` ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռացնելու համար։

Ստորագրահավաքի նախաձեռնողները ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի ղեկավարությանն ուղղված նամակում գրել են, որ 2012 թ. հունիսի 17-ին ՀՖՖ նախագահին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվելու պատճառով մահացել է 33-ամյա բժիշկ Վահե Ավետյանը, ուստի ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի ղեկավարներին նրանք խնդրել են արձագանքել եւ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից հեռացնել Ռ.Հայրապետյանին:

Սուրեն Աբրահամյանը այդ առիթով ասաց, որ ՈՒԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին ուղղված ոչ մի նամակ կամ ստորագրահավաք իրավական ուժ չունի:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել