Լրահոս
Օրվա լրահոսը

12 տարվա ազատազրկում` տաքսու վարորդի վրա ավազակային հարձակման համար

Հուլիս 04,2012 18:25

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել ավազակություն կատարելու համամար Ա. Սարգսյանին առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման:

Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` 2011թ. դեկտեմբերի 11-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Ա. Սարգսյանը ուրիշի` առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու նպատակով «Դիկտիս» ՍՊ ընկերության «Էլիտար» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսսան Սաննի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ադամյանին պատվիրել է իրեն տանել իր մատնանշած երթուղով, հետո պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան:

Այնուհետեւ Ա. Սարգսյանը, իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ  հարձակվել է Վ. Ադամյանի վրա եւ նրա կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս պարանոցի շրջանին, առողջությանը պատճառել ծանր վնաս եւ հափշտակելով վերոհիշյալ տաքսի ավտոմեքենան` դիմել փախուստի:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. հունիսի 19-ի դատավճռով Ա. Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին եւ 3-րդ կետերով եւ դատապարտվել ազատազրկման` 12 տարի ժամկետով:

ՀՀ  դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031