Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ Հիպոկրատի երդում տվեցին 2011-2012թթ. ուսումնական տարվա շրջանավարտները:
Առաջին կարգի՝ կարմիր դիպլոմները հանձնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարության անունից շնորհավորելով շրջանավարտներին՝ պարոն Աշոտյանը վստահություն հայտնեց, որ նրանք իրենց տեղը կգտնեն կյանքում. «Շատերն ասում են՝ ո՞ւմ են պետք այդքան բժիշկները, երբ մեր բժշկական աշխատաշուկան հագեցած է: Բայց կրկին նշեմ, որ բժիշկները պետք են մեզ, քանի որ քաղաքացիները զգում են նրանց կարիքը»:
Նախարարը վերհիշեց իր ավարտական հանդիսության օրը, երբ ընթերցում էր Հիպոկրատի երդումը. «Տեքստն անգիր գիտեի, բայց հուզմունքից մոռացա ասել ամենակարեւոր հատվածները: Կուրսեցիներս կատակեցին, թե այդ դեպքում իրենք կարող են մատների արանքով նայել տված երդմանը»:
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը նկատեց, որ շրջանավարտները ողջ կյանքում կրելու են բժշկի դժվար եւ պատասխանատու կոչումը. «Պետք է գիտակցել, որ ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքները ծառայելու են մարդկությանը: Մասնագիտական կայացման ճանապարհին չխուսափեք ավագ կոլեգաների խորհուրդնեը լսելուց եւ Ձեր գիտելիքները երիտասարդ բժիշկներին ծառայեցնելուց»:
Կարդացեք նաև
Բժշկի դիպլոմ ստացավ ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական եւ դեղագիտական ֆակուլտետների 115 շրջանավարտ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ