Լրահոս
Օրվա լրահոսը

9, 2 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար.այն լինելու է առաջին ցուցանիշը շուկայում

Հուլիս 04,2012 17:33

 ՀՀ Կենտրոնական Բանկի 2012 թ-ի հունիսի 12-ի որոշման համաձայն, ավարտվել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ և ԿԱՍԿԱԴ Ինշուրանս ապահովագրական ընկերությունների միաձուլման ճանապարհով` պորտֆելների փոխանցման գործընթացը:

Այս առիթով, այսօր լրագրողների հետ հանդիպեցին ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն` Լևոն Ալթունյանը և Կասկադ Ինշուրանս ընկերության գործադիր տնօրեն, այժմ արդեն ԻՆԳՈ Արմենիա ընկերության խորհդի անդամ` Գառնիկ Տոնոյանը:

«Այս գործարքի հիմնական նպատակն է`հայկական ապահովագրական շուկայում ձևավորել խոշոր ընկերություն.լայն գործակալական ցանցով,որակապես բարելավված սպասարկմամբ, փորձառու եւ բարձր որակավորում ունեցող ապահովագրական մասնագետների թիմով, ինչպես նաեւ ամուր կոնսոլիդացված ֆինանսական հիմքով», – այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, ԻՆԳՈ Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:

Երկու ընկերությունների բիզնես գործընթացների, փորձի համատեղման, անձնակազմերի միավորման գործընթացներն արդեն ավարտվել են: Ընկերության մասնագետներն այսուհետև առավել արագ սպասարկում են իրականացնելու նաև մարզային վաճաքի կետերում` նախկին մի քանի ժամվա սպասարկման նորմատիվները հասցնելով մի քանի րոպեի:

Գառնիկ Տոնոյանը ներկայացրեց նաև այն թվային տվյալները, որոնք արձանագրվելու էին միաձուլումից հետո, այսպիսով. ԻՆԳՈ Արմենիա ընկերությունը կունենա`ավելի քան 200,000 հաճախորդ, ավելի քան 65 գրասենյակ`Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, ավելի քան 2,000 ապահովագրական գործակալ, ավելի քան 320 աշխատակից: Իսկ Ընկերության հավաքագրած ապահովագրավճարը 2012-ին կկազմի 9, 2 մլրդ ՀՀ դրամ, ինչը կանխատեսվում է, որ կլինի առաջին ցուցանիշը շուկայում:

ԻՆԳՈ Արմենիա ընկերության բաժնետոմսերի  հիմնական փաթեթը պատկանում է ինստիտուցիոնալ ներդրող`  ռուսական Ինգոստրախ ընկերությանը, որն ունի ավելի քան 65 տարվա աշխատանքային փորձ`եվրոպական և համաշխարհային ապահովագրական շուկաներում:

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031