Դերասանուհի Նատալի Պորտմանը պատրաստվում է ամուսնության: Որոշ ժամանակ առաջ մամուլն անդրադարձել էր Պորտմանի գաղտնի ամուսնությանը, սակայն այդ փաստը Նատալին ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց:
Հարսանեկան արարողությունը կայանալու է օգոստոսի 5-ին՝ Կալիֆոռնիայում: Հարսանիքին հրավիրված է ընդամենը 60 հոգի՝ զույգի հարազատ ու ամենամտերիմ մարդիկ: Նատալին ընկերներին ասել է, որ հնարավոր է՝ նույնիսկ հարսանեկան զգեստ չկրի, քանի որ արարողությունը շատ համեստ ձեւով է ընթանալու:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ