Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը՝ «Սեւ ցուցակի» առաջին տեղում

Հուլիս 04,2012 17:05

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ամփոփել է 2012թ. երկրորդ եռամսյակը: Ըստ ցուցակի ներկայացվող անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը:

1. Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյան.

 

2012թ.-ի մայիսի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով տեղեկություններ 2012թ. մայիսի 4-ին Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպած միջոցառման վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը հունիսի 14-ին կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:

2. Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան.

2012թ. ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը` խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:

3. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան.

2012թ. ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր §Բարգավաճ Հայաստան¦ կուսակցությանը` խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:

4 «Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախագահ Լեւոն ՏերՊետրոսյան.

2012թ. ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր §Հայ ազգային կոնգրես¦ դաշինքին՝ խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Դաշինքը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել դաշինքին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031