Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարգեւատրվում էին ուսանողները

Հուլիս 04,2012 16:48

Այսօր Հայաստանի պետական ագրարային համալսարանում կայացավ Ուսանողական 13-րդ գիտաժողովի ամփոփիչ նստաշրջանում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողների պարգեւտրման արարողությունը: Գիտական համաժողովին ընդհանուր մասնակցել է 400 ուսանող, սակայն մրցանակային տեղեր զբաղեցրել են 30-ը:

Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղեւոնդյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց կարգը, որով ընտրվել են հաղթող մասնակիցները. «Գիտաժողովը մենք սկսում ենք սեպտեմբեր ամսից ու այն տեւում է մինչեւ մայիս ամիս: Այդ ընթացքում մեր ուսանողները կազմում են զեկույցներ, ղեկավարների հետ միասին աշխատում են դրանց վրա ու հանձնում են ամբիոնային փուլ: Ամբիոնում լսում են, անհրաժեշտության դեպքում կոչ անում` կատարել փոփոխություններ, դրանից հետո երաշխավորվում են տվյալ զեկույցները ու անցնում են ֆակուլտետային փուլ: Այնտեղ լսում են արդեն փոփոխություններ կատարած զեկույցները: Այդ փուլում հանձնաժողովը որոշում է` ո’րն է ռեֆերատային զեկույց, ո’րը գիտական: Գիտական բնույթի զեկույցները ուղարկվում են համալսարանական նստաշրջանին, որտեղ ուսանողները յոթ բաժանմունքներում ներկայանում են համալսարանի կողմից: Դրանից հետո հանձնաժողովը, մի շարք կառույցների հետ  միասին, անցկացնում է քննարկում, այսինքն` ո’ր զեկույցները լավ ներկայացվեցին, որո’նք էին իրոք լավը ու ո’րը կարելի է երաշխավորել: Մրցանակային տեղեր զբաղեցրած զեկույցները լույս կտեսնեն համապատասխան ամսագրերում, որը կհամարվի ուսանողի կողմից գրված գիտական հոդված»:
ՈւԽ նախագահի խոսքով սա խթան է, որպեսզի երիտասարդությունը զբաղվի գիտությամբ: Ասում է, ընտրող հանձնաժողովի աշխատանքը նույնպես դժվար է եղել, քանի-որ ընտրությունը եղել է շատ բարդ. « Գրված են եղել շատ լավ, ու ներկայացված զեկույցները կարելի է որակավորել բարձր թեկնածուի աշխատանքներ»:
Ագրարային համալսարանի գիտական խորհրդի քարտուղար Սոնա Ինկվիզյանը պարգեւատրվողների շարքում էր: Իր զեկույցի թեման` կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրն էր: Ասում է` մեկ տարի աշխատել է դրա վրա. «Այս թեման արդիական է, դրա համար էլ որոշեցի զեկույցս այդ թեմայով գրել»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031