«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 9-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Մայիսի 9, Մանթաշյան, Մանանդյան, Չեխով, Արագածի, Եղբայրության, Մուսայելյան, Մհեր Մկրտչյան, Պատկանյան, Օդեսաjի, Ֆրունզեի, Եղ.Թադևոսյան, Արշակունյաց, Ղարիբջանյան, Բագրատունյաց, Արին-Բերդի և Շահամիրյանների փողոցների, Մասիսի փողոցի ու նրբանցքների, Եռանկյունի թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ