Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Ներսիսյան. «Մենք գժանոցի մեջ ենք»

Հուլիս 04,2012 16:40

Այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված «Հանրային ագրեսիան՝ թատրոնում» թեմայով ասուլիսի ժամանակ Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանն ասաց. «Բոլորս էլ գիտենք, թե ինչ է գլադիատորը, գլադիատորական խաղերը: Այն իր մեջ պարունակում էր սպանության տեսարաններ, բայց ի’նչն է հետաքրքիրը` կար անտիկ թատրոն: Այնտեղ էլ էր բեմադրվում սպանություն, սակայն կար օրենք` հանդիսատեսի դիմաց մարդ չսպանել: Սպանում էին կուլիսներում, իսկ բեմում հայտնում միայն լուրը: Այսօր թատրոնը հասարակության վրա զանգվածային ազդեցություն չունի: Թատրոնը վերջին հաշվով զվարճանքի վայր է, ուղղակի այնտեղ զվարճանում են թատրոնը հասկացող մարդիկ: Այն ավելի ինտելեկտուալ զվարճանք է: Թատրոնը չի կարող միլիոնավոր մարդկանց համար լինել, ու երբեք էլ չի եղել: Այն այլ տեսակ կրթվածության մարդկանց տեղ է ու կապ չունի հասարակության կրթման հետ, այն կրթում է միայն մարդկային հարաբերությունները»:

Դերասան Տիգրան Ներսիսյանի կարծիքով՝ մենք սեւեռվող ազգ ենք ու պետք է ընդունենք դա. «Մենք գժանոցի մեջ ենք, բոլորս ենք մեղավոր դրա համար: Այսքան չարություն, այսքան ագրեսիա, այսքան սպանություն ու մենք դեռ խոսում ենք մեր մասին, ու չենք խոսում թշնամու մասին: Ի’նչ սերիալի մասին է խոսքը: Այսօր զավեշտ է` քաղաքական գործիչը ասում է` սերիալներից են սովորել կաշառք վերցնել: Երբ մարդ են սպանում, մեղավոր է սերիալը: Չորս տարի հետ գնանք` սերիալներ չկային ու ի՞նչ է` մարդ չէի՞ն սպանում: Եկեք խոսենք հեռուստատեսության հաղորդումների, գովազդների մասին»:
Դավիթ Հակոբյանը համաձայն է Ներսիսյանի ասածի  հետ ու համոզված է` ճշմարտություն կա. «Դերասանի վարպետության մեջ կա մի բան` եթե դերասանը օրգանական չի զգում իրեն, ուրեմն մի բան սխալ է` հագուստից մինչեւ սցենար: Ես խորապես կասկածում եմ, որ հասարակության մի մասը իրեն անօրգանական է զգում. ես գիտեմ, որ թալանել չի կարելի, բայց նախանձում եմ թալանողին, քանի-որ նա լավ է ապրում: Մենք ընդհանրապես մի ճշմարտություն չենք հասկանում` մոռացել ենք կրթության մասին: Պետք է կրթել մարդկանց»:
Անդրադառնալով նախագահին ուղղված նամակին՝ նա ասաց. «Ենթադրենք մեկը ուզում է իր հարցերը լուծել, ինչո՞ւ է դիմում նախագահին, քանի-որ նա գիտակցում է, որ անելիք այլեւ չունի: Գերագույն արժեք պետք է վերցվի մարդը ու այդ ժամանակ կլուծվի ամեն ինչ»:
Իսկ Տիգրան Ներսիսյանը գտնում է, որ սխալ է եղել նախագահին դիմելը: Թող դիմեն Հանրային խորհրդին, բայց ոչ երկրի ղեկավարին. «Կարդացել եմ մի քանի կետեր, ուղղակի ծիծաղելի են: Այն, որ ուզում ենք մի բան ուղղել, դա ողջունելի է»:

Խոսվում է այն մասին, թե ի’նչ են ցուցադրում եթերով, Հակոբյանը կոչ է անում` ասել ինչպե’ս են ցուցադրում. «Քարի դարից մինչեւ այսօր ոչինչ չի փոխվել, ուղղակի մատուցման ձեւն է փոխվել: Օրինակ Սկորսեզեի ֆիլմը, որ դիտում եք, ասո՞ւմ եք՝ ի՜նչ լավ բան է մաֆիոզ լինելը, ո՛չ, պարզապես նողկանք եք ապրում մաֆիայից»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031