Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած բանավեճի ժամանակ հարցին՝ ընտրողների ո՞ր տոկոսը կգնա իր ուզած կուսակցությանն օգնելու համար անօրինական քայլի, ինչպիսի՞ն է ձեր տպավորությունը ընտրողների մասին՝ «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիիտ Բախշյանը պատասխանեց, որ խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ սոցհարցում է պատվիրել Շենգավիթում, 91 տոկոսը վստահություն են արձանագրել, 44 տոկոսն ասել էր, որ ձայնը տալու են Անահիտ Բախշյանին. «Բայց ընտրության օրը 13,8 տոկոսը տվեցին: Հիմա այդ ընտրողների մասին ես ի՞նչ ասեմ»:
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության տնօրեն Կարինե Հարությունյանն էլ պատմեց, որ Գյումրիի երաժշտական դպրոցներում փաստաթղթի նկար են ուզել, մարդիկ մտածել են, թե ինչ-որ վզից կապելու համար ինչ- որ նոր բան են տալու, բայց երեք օր հետո եկել-ասել են՝ շնորհավորում ենք, դուք ՀՀԿ անդամ եք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ