Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին տուրիզմը սոցիալական փաթեթի հաշվի՞ն են զարգացնում

Հուլիս 04,2012 16:16

Կես տարի առաջ պետական ծառայողների համար ներդրված սոցիալական փաթեթի մեջ ներառված էր նաեւ հանգիստը, որը պետական ծառայողը կարող է անցկացնել միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանգստավայրերում: Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը վստահեցրեց, որ ներքին տուրիզմը վերջապես կզարգանա ի հաշիվ կառավարության ներդրած սոցիալական փաթեթի: Պարոն Ապրեսյանը տեղեկացրեց, որ իրենց նախարարության պաշտոնական կայքէջում ներկայացված են այն զբոսաշրջային ընկերությունները, որոնք իրականացնում են տուրիզմ սոցփաթեթներով` էկոնոմիկայի նախարարի սահմանած չափանիշներով: Այն է` փաթեթը պետք է հասանելի լինի սպառողին եւ հարցին՝ թե 132 հազար դրամ սոցփաթեթով ինչպես կարող են մի քանի ծառայությունից օգտվել, այն դեպքում, երբ Հայաստանում հյուրանոցների գներն այնպիսին են, որ փաթեթում հատկացված հանգստի համար գումարը կբավականացնի միայն մեկ կամ 2 օրվա համար, պարոն Ապրեսյանն ասաց. «Բնականաբար այդ գումարները չեն բավականացնի ամբողջությամբ այդ ծախսերը կատարելու համար, բայց դա ինչ-որ չափով օգնություն է, փոխհատուցում է այդ ծախսերի, ոչ ամբողջությամբ, մնացած մասը սպառողն ինքը պետք է ավելացնի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031