Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյանն առաջարկում է. «Եկեք շարժում սկսենք՝ մյուս օլիգարխներին էլ ԱԺ-ից հեռացնելու»

Հուլիս 04,2012 16:13

«Ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար էին: Բոլոր այն մխիթարական խոսքերը, որ ասում է ՀՀԿ-ն, չգիտեմ ում ուշադրությունն են ուզում շեղել, բայց հասարակությունը հաստատ համոզված է, որ ընտրությունները չեն եղել օրինական ձեւով»,- այսօր  խորհրդարանական ընտրությունների թեմայով «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած հանրային բանավեճի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության տնօրեն Կարինե Հարությունյանը վստահեցրեց, որ Գյումրիում ընտրակաշառքը սկսել է տարիներ առաջ 3000 դրամից ու հիմա հասել մինչեւ 10-15 հազարի. «Գործող նախագահի նկարը ընտրություններին ընտրատեղամասի պատին կախված է, ծիծաղում են, ասում են՝ մեր նախագահն է: Վստահված անձինք խորոված-խաշլամաները կերել են, արդեն թե ով պարկի մեջ ինչքան քվեաթերթիկ է գցել՝ ո՞վ է տեսել»:

«Իրավունքի Եվրոպա» միավորման տնօրեն Լուսինե Հակոբյանը այս առնչությամբ նշեց, որ վստահված անձինք համապատասխան գիտելիքներ չունեն, երբեմն չեն հասկանում, թե ինչն է ընտրախախտում: Նա նաեւ պատմեց, որ մի վստահված անձ ականատես է եղել, թե ինչպես են բաժանվել ֆլոմաստերներ տարբեր գույների ու ուղղորդել ակնհայտորեն. «Վստահված անձը չէր կարողանում ընկալել, որ դա նույնպես ընտրախախտում է եւ ընտրությունների գործընթացը վերահսկելու քայլ»:

Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու հարցին, թե չի՞ կարելի խնդրել, որ նրան միանան մյուս բիզնեսմենները՝ տիկին Բախշյանը պատասխանեց. «Եկեք շարժում ստեղծենք: Հիմա ֆեյսբուքում պահանջ կա՝ ազատել ԱԺ-ն այլ օլիգարխներից, բայց ինչպես տեսնում եք, այդ բոլոր քայլերը նախագահականում են սկսվում եւ ավարտվում: Դպրոցում դրամահավաքի համար ասում են, որ եթե տնօրենը չուզենա՝ չի լինի: Հիմա ես դա ընդհանրացնում եմ ու ասում եմ՝ եթե նախագահը չուզենա՝ չի լինի: Ո՞նց անենք, որ համոզենք, որ չուզենալու նախաքայլը ինքը՝ նախագահը անի, կամ գոնե ինքը իր ասածին հավատա ու մեզ հավատացնի, որովհետեւ ընտրություններից առաջ ասում էր, որ տարանջատվելու են քաղաքականությունն ու բիզնեսը, բայց չեղավ: Ռուբեն Հայրապետյանի տարանջատումը կարող էր լինել ժամանակին»: Տիկին Բախշյանը հիշեց, որ տնօրենների հավաստագրման ժամանակ տնօրենները իրարից կուսակցական նշան են խնդրել՝ քննության գնալու համար, եւ հորդորեց, որ այդ կուսակցական նշանների «մաֆիան» դադարեցվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031