ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հասարակությունն ունի հարցեր, որոնց պատասխանը իշխանությունները չեն տվել: «Եվ ինչքան այդ հարցերի պատասխանները չհնչեն, այդքան հանրության կասկածները մեծանալու են: Հանրությանը պետք է հստակ ներկայացվեն հիմնավորումներ , որովհետեւ կան հիմնավոր փաստեր, կասկածներ, որ Ռուբեն Հայրապետյանը անձամբ կապ ունի տեղի ունեցածի հետ: Իրավապահ մարմիններն ունեն ընտրություն՝ կամ հանրությանը համոզել, որ այդ կասկածները չեն համապատասխանում իրականությանը, կամ էլ քաղաքացու պահանջով, Քրեական օրենսգիրքը ասում է, որ հանցագործություն գործած մարդը պետք է որպես կասկածյալ, մեղադրյալ, հետո ամբաստանյալ կարգավիճակ ստանա եւ հայտնվի ուղղիչ աշխատանքային գաղութում»:
Պարոն Փաշինյանի խոսքերով, ֆուտբոլային բոլոր խոշոր միջոցառումների ժամանակ հնչում են հարգանք, հանդուրժողականություն կարգախոսները ու տարօրինակ կլինի, որ «բեսպրեդելի» կրող որեւէ մեկը լինի երկրի ֆուտբոլային բարձրագույն պաշտոնյան:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ