Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դեմ չեմ ռաբիսին, բայց այն պետք է մնա ռեստորանում, այլ ոչ տեղափոխվի «Հեռուստառեստորան» . «Թեժ Music (Ռաբիզների մուտքն արգելվում է) » խմբի ադմին

Հուլիս 04,2012 16:06

«Թեժ Music (Ռաբիզների մուտքն  արգելվում է) »  ֆեյսբուքյան Էջը ստեղծվել է 2011-ի ապրիլի 10-ին Սամվել Աղաջանյանի կողմից. «Իսկզբանե այն ինձ համար նոր ընկերներ ձեռք բերելու միջոց էր ծառայում, եւ էջը բացվելուն պես, առաջին իսկ  օրվանից ունեցա մեծ համախոհների բանակ, ովքեր հավանություն տվեցին նման էջի առկայությանը » : Այժմ երեք  ադմին են: Սկզբում նրան շատ է  զարմացնում  այն փաստը, որ հայ հասարակության մեջ կան շատ նուրբ ճաշակ ունեցող անձինք: Էջն այժմ ունի  8000անդամ:

Սամվելը, ապրելով  Ֆրանսիայի  Միդի-Պիրենե մարզում,  որտեղ չկան հայեր, ցանկանում է ստեղծել մի էջ, որում կլինեն բուռն քննարկումներ, որտեղ կկարողանա  ձեռք բերել հայ ընկերներ՝ պահպանելով մայրենի լեզուն: Էջի ընտրությունն էլ կայանում է նրանում, որ մինչ այդ երաժշտության հետ կապած այդպիսի ֆեյսբուքյան էջ չկար, իսկ նա դեռ վաղ տարիքից անտարբեր չի եղել երաժշտության նկատմամբ:

Էջի նպատակն է տարածել որակյալ երաժշտություն և օգտատերերին քիչ թե շատ զերծ պահել անորակ և կոմերցիոն  երաժշտությունից:

«Մարդու մոտ ճաշակ զարգանում է իր ծնողներից, օրինակ՝ ես լսում եմ այն, ինչ լսել են իմ ծնողները: Մեկ այլ խոշոր ֆակտոր է հանդիսանում հեռուստատեսությունը: Հեռուստացույցով հիմա շատ հաճախ կհանդիպես ռաբիս և անորակ երաժշտության: Ես դեմ չեմ ռաբիսին, բայց այն պետք է մնա ռեստորանում, այլ ոչ տեղափոխվի «Հեռուստառեստորան» » ,-ասում է Սամվելը: Հիշում է, թե ինչպես են դիմավորել եւ թե ինչ նվեր են մատուցել իրենց 500-րդ օգտատերին. «Օգտատերերից մեկը հարցրեց, թե ինչ նվեր է սպասվում 500-րդ այցելուին, իսկ ես պատասխանեցի, որ շատ օրգինալ մի նվեր: Դրեցինք այդ ժամանակ  « Յար գնում ես ու գալիս »  ռաբիս կատարումը եւ մեկնաբանություններում մի լավ հրճվեցինք»:

Սամվելը կոչ է անում զերծ մնալ անորակ երաժշտությունից: Լսել Կոմիտասի, Արամ Խաչատրյանի,  Ռուբեն Հախվերդյանի, Արթուր Մեսչյանի, Առնո Բաբաջանյանի երգերը . «Ինչու՞ չէ, նաեւ  ծանոթացեք  Eric Clapton-ի, The Beatles-ի, Led Zeppelin-ի, The Rolling Stones-ի, Pink Floyd-ի, Queen-ի, Sting-ի, Scorpions-ի, Stevie Wonder-ի, Bob Marley-ի, Louis Armstrong-ի, Elvis Presley-ի, The Doors-ի, U2-ի, Phil Collins-ի, Muse-ի, SOAD-ի երգացանկի հետ և կհամոզվեք, որ ձեր նախկինում լսածը երաժշտություն  չի եղել»:

Քրիստինա Միրզոյան

Դեռ չե՞ ք  հավանել «Առավոտ երիտասարդականի»   ֆեյսբուքյան էջը: :(  Շտապեք հավանել եւ կարդալ երիտասարդական թեմաներով լավագույն հրապարակումները :) :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031