Լրահոս
Օրվա լրահոսը

Դինքից հետո թիրախում Փամուկն էր

Հուլիս 04,2012 14:40

Հրանտ Դինքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը հարցազրույց է տվել թուրքական «Թարաֆ» օրաթերթին: Նա պատմել է, որ սպանության պատվիրատուներից Էրհան Թունջելն իրեն ասել է, որ թուրք ազգի համար երկու վտանգավոր անուն կա` Հրանտ Դինք ու Օրհան Փամուք: Թունջելը նշել է, որ առաջինը պետք է սպանել Դինքին:
«Մեզնից ավելի բանտում գտնվելու արժանի մարդիկ կան` Էրհան Թունջելը և նրան ֆինանսավորած Ռամազան Աքյուրքեքը»,- ասել է Հայալը:
Յասին Հայալը նշել է, որ Դինքի սպանությունից հետո նախատեսվում էր սպանել նաև գրող Օրհան Փամուքին, սակայն ավելի ուշ հետ են կանգնել այդ որոշումից:
Դինքի սպանությունից հետո ձերբակալված Յասին Հայալը դատախազություն տեղափոխվելու ճանապարհին սպառնացել էր Օրհան Փամուքին, ասելով. «Փամուքը թող խելքը գլուխը հավաքի»:
Վերջին հարցազրույցում արդեն, Հայալն անդրադարձել է իր այդ խոսքերին, նշելով, որ Դինքի գործով ձերբակալված, ապա արդարացված և ազատ արձակված Էրհան Թունջելն իրեն ասել են, որ թուրք ազգի համար մեծ վտանգ են ներկայացնում Հրանտ Դինքն ու Օրհան Փամուքը, և ինքը դրա համար էր «մեսիջ» հղել Փամուքին:
Նա նշել է, որ Փամուքի սպանության նախագիծը չեղյալ է համարվել, քանի որ Դինքի սպանության շուրջ շատ մեծ աղմուկ էր բարձրացել: «Փամուքի մասին ասած այդ խոսքերիս համար շատ եմ զղջում»,-ասել է Հայալը:
Նա պատմել է, օր Փամուքի մասին իրեն առաջինը պատմել է հենց Էրհան Թունջելը:«Էրհանն ինձ ասել էր, որ Օրհան Փամուքն արտասահմանում ասել է, թե թուրքերը 1.5 մլն հայի և հազարավոր քրդերի են սպանել: Ինձ ասաց, որ եթե Փամուքը նման հայտարարություն արած չլիներ, նրան Նոբելյան մրցանակ չէին տա»,-պատմել է ցմահ դատապարտյալը:
Հայալը դարձյալ հայտարարել է, որ Դինքի սպանության հետևում կանգնած մարդիկ շարունակում են ազատության մեջ մնալ:
«Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը դատավճռի օրը հայտարարեց` մեզ ծաղրում են: Մեզ իրոք ծաղրում են: Օգյուն Սամասթի և իմ բանտում լինելն այս երկրի 70 մլն բնակչությանն ուղղված անարգանք է: Բոլորը գիտեն, հասկացել են, որ այդ սպանության հետևում մենք չէինք: Այդ ամենը մեզ վրա բարդվեց, և մեզնից բացի բոլորն արդարացվեցին: Եթե Էրհան Թունջելն անմեղ է, ապա ես էլ եմ անմեղ»,- ասել է Հայալը:

Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031