Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետի նկատմամբ՝ կալանք

Հուլիս 04,2012 14:34

ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Երեկ երեկոյան Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊՆ քննչական բաժնի միջնորդությունը՝ Վ. Սամվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելով:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը, ժ.02.15-ի սահմաններում,  Վ. Սամվելյանը մուտք էր գործել Երևանի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր՝ զինամթերքով և սպառնացել պայթեցնել այն:

Այն կապված էր հասարակական հուզումների առիթ դարձած ՊՆ սպա, բժիշկ  Վահե Ավետյանի «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկվելու եւ նրա սպանության հետ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031