Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայրապետյանի հրաժարականը իշխող կուսակցության բեմականացումն էր (Տեսանյութ)

Հուլիս 04,2012 14:25

«Ռուբեն Հայրապետյանը մեծ բան չի արել պատգամավորի մանդատից հրաժարվելով»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը՝ ԱԺ-ից դեպի դատախազության շենք գնացող երթի ժամանակ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախաձեռնությունը այսօր բողոքի երթ էր կազմակերպել՝ պահանջելով Ռուբեն Հայրապետյանին հունիսի 17-ին «Հարսնաքարում»  բժիշկներին ծեծելու գործով որպես կասկածյալ ներգրավել:  Ըստ Դ. Սանասարյանի,  պատգամավորի մանդատից հրաժարվելու Հայրապետյանի որոշումը իշխող կուսակցության բեմականացումն է, որով  փորձում են հասարակական ալիքը կասեցնել.«Ինչո՞ւ հրաժարական տվեց, եթե մեղավոր չէր, ինչո՞ւ  է հրաժարական տալիս, նույն սկզբունքով պետք է հրաժարական  տա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Մենք չենք ուզում ծափահարենք մի թիմի, որի ֆեդերացիայի նախագահը Ռուբեն Հայրապետյանն  է, չենք անելու » : Ցուցարարներից մեկի կարծիքով՝ Ռուբեն  Հայրապետյանի երեկ տարածած հրաժարականի, ներողության ու ափսոսանքի հայտարարությունը «բլեֆ էր»: Մի ուրիշ ցուցարար էլ հավելեց՝ ժողովուրդը մեղավոր է, որ մայիսի 6-ին ընտրեց նրան պատգամավոր: Մանրամասները տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031