Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրանցի տուրիստներն էլ են արդեն գերադասում Վրաստանում հանգստանալ (տեսանյութ)

Հուլիս 04,2012 14:18

Այս տարի, մեր երկրի տուրիզմի ոլորտի պատասխանատուների հույսերը՝ կապված իրանցի զբոսաշրջիկների հետ, չարդարացան: Նրանց կանխատեսմամբ, այս տարի Իրանից, ամենաքիչը 30 հազար տուրիստ պետք է իրենց հանգիստը կազմակերպեր Հայաստանում, սակայն վիճակագրությունը փաստում է, որ նրանց թիվը, նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ համեմատած, 10 հազարով նվազել է: Փոխարենը, իրանցիները Հայաստանով անցնում, գնում են Վրաստան`գերադասելով հանգստանալ ավելի մատչելի ու ժամանակակից ծառայություններ մատուցող Վրաստանում:

Aravot.am-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանից հետաքրքրվեց, թե գուցե բավարար հյուրընկալ չե՞նք կամ էլ տուրիստական փաթեթներն ու ծառայությունները թանկ են ու այլեւս չեն գրավում իրանցիներին՝ վարչության պետն այդ նկատելի անկումը պայմանավորեց Իրանում տեղի ունեցած տնտեսա-քաղաքական իրավիճակով. «Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ կապված Իրանում տարադրամի իրարանցում է եղել: Ընդհանրապես Իրանից արտագնա զբոսաշրջությունը զգալի անկում է ապրել»: Ինչ վերաբերում է նախապատվությունը Վրաստանին տալուն, պարոն Ապրեսյանի պատասխանը` տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031