«Ռուբեն Հայրապետյանին որպես կասկածյալ ներգրավել «Հարսնաքարում» ծեծված բժիշկների գործով» կոչերով երթին այսօր մասնակցում էր նաեւ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա Գլխավոր դատախազության շենքի առաջ ոստիկաններից պահանջում էր փակել դատախազության շենք բերող ճանապարհային երթեւեկությունը եւ արձագանք չստանալով՝ իրեն ճանապարհով անցնող մեքենայի վրա գցեց: Պարոն Գասպարին կարծիք հայտնեց, որ ոստիկանների գործառույթն ավարտվում է միայն օրինախախտ քաղաքացիներին տուգանելով, բայց.«Երբ որ բեսպրեդել է ու թիկնավորները , ախրանիկները ծեծում են մարդկանց, այս ոստիկանները թաքնված են թփերի տակ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ