Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 25.04.2012թ.-ին տեղեկատվություն ստանալու նպատակով գրավոր հարցում էր ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 25.04.2012թ.-ի դրությամբ որքա՞ն գումար է ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար:
Ծախսած գումարներից որքա՞նն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը»:
Կուսակցությունը ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան:
Կարդացեք նաև
Մայիսի 16-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցում էր ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Կուսակցությունն այս անգամ էլ հարցմանը չէր արձագանքել:
Հուլիսի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցով դիմել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ԲՀԿ-ին 5-օրյա ժամկետում տրամադրել ամբողջական տեղեկատվությունը: