Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լավ ենք արել, որ արել ենք»

Հուլիս 04,2012 13:49

ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, նկատի ունենալով Հայաստանի եւ Եվրամիության «խորացող հարաբերությունները», երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «շատ է կարեւորում» Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի այցը Երեւան: «Այս այցը շատ բարձր մակարդակի այց է: Եվրոպական խորհուրդը Եվրամիության քաղաքական ուղղություններն ու հիմնական առաջնահերթ խնդիրներն է որոշում: Կարելի է ասել՝ հիմնական ստրատեգիական, ռազմավարական մարմինն է»: «Առավոտը» հիշեցրեց, որ շատ ՀՀԿ-ականներ, այդ թվում նաեւ Դավիթ Հարությունյանը, ոչ վաղ անցյալում «անլուրջ» որակեցին հայաստանյան ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, եւ հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված իրեն եվրոպական արժեքների հետեւորդ հռչակած Հայաստանի խտրական վերաբերմունքը եվրոպական կառույցների նկատմամբ: «Այո, ինքս անլուրջ եմ գնահատել ԵԽԽՎ-ի՝ հայաստանյան ընտրությունների վերաբերյալ զեկույցը, եւ դա կապ չունի Եվրոպական խորհրդի նախագահի այցի հետ: Եվրոպական բոլոր կառույցների կարծիքներն էլ մեզ համար կարեւոր են, բայց մենք, լինելով Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ, իրավունք ունենք մեր կարծիքն ասել ու անգամ եթե համաձայն չենք ինչ-որ բանի հետ, ինչը մենք արել ենք եւ լավ ենք արել, որ արել ենք»,- ասաց պարոն Հարությունյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031