Հուլիսի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթի թիվ 115 համարում տպագրված «Հայրապետյանի տղաները էլի ծեծել են» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը. Սմբատը թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդ, 1980 թ. ծնված Սմբատ Խ.-ն է, իսկ «Տոյոտայի» վարորդը՝ 1965 թ. ծնված Արայիկ Մ.-ն: Նրանք ներկայացել են ոստիկանության բաժին և բացատրություններ տվել, որ հունիսի 27-ին, ժամը 18.30-ին, Ավանի Բաբաջանյան փողոցում վթարային իրավիճակ ստեղծելու հարցի շուրջ վիճաբանել են, բայց ծեծկռտուք չի եղել:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն