ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հիվանդանոցից Գավառի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի եւ որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած վերքեր, մկանների վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ, որը օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 24-ամյա կինն ապակու բեկորով հարվածներ է հասցրել իրեն եւ պատճառել վնասվածքներ:
Կինը կանչվել է ոստիկանություն՝ աչքի տակի կապտուկներով:
Ամուսիններին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն: