Լրահոս
Օրվա լրահոսը

Դառը ճակատագիրը կրկնվեց

Հուլիս 04,2012 12:25

 

Մարդասպան Հունան Թամամյանը: Լուսանկարը՝ Գ.Շամշյանի

Տեղեկացրել ենք, որ հունիսի 28-ի   երեկոյան, Իջեւան քաղաքի ծայրամասում, միջպետական ճանապարհի եզրին գտնվող «Մարմար» ռեստորանային համալիրում 31-ամյա Հունան Թամամյանը խնջույքի  ժամանակ  դանակահարել է  30-ամյա Խորեն Հովհաննիսյանին, որը  հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Քարի վերամշակմամբ զբաղվող Իջեւանի «Քարարտ» ընկերության արտադրության պետ Խորեն Հովհաննիսյանն  ուներ անչափահաս երկու աղջիկ, նրա կինը հղի է եւ առաջիկայում տղա է ունենալու: Դառը  ճակատագրի բերմամբ՝ Խորենի հայրն էլ մահացել է դանակահարությունից,  Խորենը  ծնվել է հոր մահից հետո: Հավելենք, որ Խորեն Հովհաննիսյանն այդ երեկո  ռեստորանում նստած է եղել երեք այլ անձանց հետ, երբ Հունանը զանգահարել է, Խորենն էլ ընկերոջը  հրավիրել է հացկերույթի: Սեղանի շուրջ անիմաստ վիճաբանությունը  պատճառ է դարձել դանակահարության:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031