Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ հարաբերությունների «լույսն» ու «ստվերը»

Հուլիս 04,2012 12:17

ԵՄ-Հայաստան համագործակցության մասին քննարկումները կրկին թեժացել են, քանի որ այս օրերին ՀՀ-ում է գտնվում Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: «Հայաստանը Եվրոպայում» խորագրով գիտաժողովի ընթացքում այսօր հայաստանցի և արտասահմանցի փորձագետները քննարկեցին ՀՀ-ԵՄ համագործակցությունը՝ տարբեր տեսակետներից: Aravot.am-ը զրուցեց որոշ փորձագետների հետ՝ պարզելու համար, թե ԵՄ-ի հետ համագործակցությունն ի°նչ իրական երաշխիքներ է տալիս Հայաստանին հատկապես այն պարագայում, երբ սպառնա Ադրբեջանի հետ պատերազմի վտանգը: Առևտրի գծով խորհրդատու Վիլհելմ վան դեր Գիտսն այս կապակցությամբ մեզ հետ զրույցում նշեց. «Իհարկե, իրավիճակը դժվար է գնահատել արաբական գարնան երկրներում: Այնուամենայնիվ Եվրամիությունը կփորձի օգնություն ցուցաբերել այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման առումով: Սակայն Հայաստանի և ընդհանրապես պատերազմի վտանգի սպառնալիքի հետ կապված իրական ռեալ երաշխիքներ Եվրամիության կողմից չկան: Այդ հարցում պետք է կողմերը ցուցաբերեն բանակցային մոտեցում»: Եվրոպացի փորձագետը բանակցությունները արդյունավետ է համարում հատկապես ազատ առևտրի գոտու հարթությունում:

Մեր մյուս զրուցակիցը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Այլընտրանքային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն էր: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ադեկվա՞տ էր ԵՄ-ի արձագանքը հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունների առնչությամբ: Պարոն Մանասերյանը պատասխանեց. «ԱՊՀ-ն դեռ ամբողջությամբ լավ ձևավորված կառույց չէ, ուստի Հայաստանի համար եվրաինտեգրումն ավելի մեծ երաշխիքներ է պարունակում հենց անվտանգության տեսանկյունից: Համաշխարհային փորձն էլ է ցույց տվել, որ օրինակ՝ ֆրանկոգերմանական ալյանսը, երբ դեմ է եղել ռազմական ուժերի մուտքին, դա տեղի չի ունեցել: Ուստի ՀՀ-ԵՄ համագործակցությունն անշուշտ երաշխիքներ ունի»: Անդրադառնալով Ադրբեջանի դիվերսոին գործողությունների հետ կապված Եվրոպայի արձագանքին՝ Թ. Մանասերյանը նկատեց. «Արձագանքը միշտ չի կարող լինել ադեկվատ, սխալվելու իրավունք ունեն բոլոր, այդ թվում նաև երկրներն ու տարբեր կազմակերպությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031