Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքը դատապարտելու համար այսօր կրկին բողոքի երթ էին կազմակերպել: Այն սկսվեց Ազգային ժողովի դիմաց եւ այս պահին շարունակվում է դատախազության մոտ: Երթի մասնակիցները քաղաքացիներին տեղեկացնում են հունիսի 17-ին «Հարսնաքարում» բժիշկ Վահե Ավետյանի հետ կատարվածը ու կոչ անում միանալ իրենց երթին: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենք պահանջում են, որ Ռուբեն Հայրապետյանին ներգրավեն որպես գործով կասկածյալ: Նա նաեւ ասաց, որ Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու որոշումը իշխանության կողմից բեմականացում էր, իրենք չեն հավատում Ռ. Հայրապետյանի զղջման հայտարարությանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ