Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայրիկյանը համեմատում է 3 նախագահներին.« Տեր-Պետրոսյանի օրոք սպանությունները դարձել էին սովորական երեւույթ»

Հուլիս 04,2012 12:09

 

«Երբ ես դառնամ ՀՀ նախագահ, մեր ժողովուրդը կհասկանա, թե ինչեր կարող եմ անել ու ինչ դերակատարություն եմ ունեցել երկրի համար, ՀՀ նախագահի պաշտոնը կվերացնեմ՝ ինքս լինելով նախագահ, երեք տարին մեկ կլինի վարչապետի եւ փոխվարչապետի ընտրությունները»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ նախագահը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններին պատրաստվում է առաջադրվել: Նա նշեց, որ հիմա սկսել է հայրիկյանական կողմնակիցների գրանցում ու արդեն ահագին մարդիկ գրանցվել են:

Պարույր Հայրիկյանն ասաց, որ ժամանակին իրեն առաջարկել են վարչապետ, ԱԺ նախագահ դառնալ: Aravot.am-ի հարցին՝ հիմա ձեզ որեւէ պաշտոն չե՞ն առաջարկում՝ նա պատասխանեց. «Ակնարկներ լսել եմ: Ես պաշտոն ստանալու կողմնակից եմ եղել ժողովրդից»:

Նա հորդորեց ժողովրդին առաջիկա ընտրություններում սատարել իրեն. «Ամրագրեք ձեզ մոտ, այսօր ունեցել եք առաջին, երկրրոդ, երրորդ նախագահ, որովհետեւ ունեցել եք Պարույր Հայրիկյան: Ես բանտերից ՀՀ անկախությանն համար ավելի շատ բան եմ արել»: Մենք խնդրեցինք կիսել ԱԺ նիստերի քննարկումներից ստացած տպավորությունները: Պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Այս ԱԺ-ն ավելի ներկայացուցչական է, քան նախորդը: Ծիածանն ունի 7 գույներ եւ ծիածանի բոլոր գույները չեն, որ մեզ համար կարող են հաճելի լինել, բայց ծիածանը կատարյալ է»:

Պարույր Հայրիկյանին լրագրողները խնդրեցին համեմատությւոն անել, թե ում օրոք է Սահմանադրությունն ավելի շատ խախտվել՝ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի. «Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությամբ ստաձնեց ժամանակավոր իշխանությունը: Սահմանադրությունը բոլորի օրոք ընդհանուր առմամբ գործում է, որոշ դրույքներ կարող են եւ չգործել, բայց ընդհանուր առմամբ գործում է»: Երբ լրագրողները խնդրեցին Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի կոնտեքստում անել համեմատությունը՝ նա պատասխանեց. «Ես համեմատական չեմ անցկացնում, ինձ համար բոլոր հանցագործությունները, անկախ նրանից՝ դրանք սահմանադրակա՞ն խախտումներ են, թե՞ քրեական հանցագործություն, պետք է արժանանան  համապատասխան վեաբերմունքին: Ինչ վերաբերում է մեկնաբանելուն, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք սպանությունները  դարձել էին սովորական երեւույթ ե՛ւ քաղաքական գործիչների, ե՛ւ մտավորականների՝ Ղանդիլյան, Յուզբաշյան, իրենց գործընկեր Հանբարձում Գաստյան, գրող Վարդգես Պետրոսյան եւ այսպես շարք: Ռոբերտ Քոչարյանը նշանավորեց իր իշխանավարությունը Մարտի 1-ով՝ բացասական իմաստով: Բարեբախտաբար, այսօր այդպիսի բաներ  մենք չունենք, բայց ես ուզում եմ երաշխիքներ ունենալ, որ չենք էլ ունենալու: Չենք բավարարվում նրանով, ինչ այսօր կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031