Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագա՞ հն է Հայրապետյանին ստիպել

Հուլիս 04,2012 11:56

«Եթե դա լիներ բարոյական պահանջ, դա կլիներ առանց քաղաքական հանդիպումների»,- Aravot. am-ի հարցին` պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի երեկ երեկոյան տարածած հայտարարությունը նրա բարոյական նկարագրի՞ արդյունք էր, թե՞ հասարակական ճնշման, եթե նկատի ունենանք, որ հայտարարությունը հնչեց նախագահի հետ հանդիպումից հետո, պատասխանեց «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը: Նա կարծում է, որ որպես ազգ, որպես քաղաքացիական հասարակություն մենք պետք է ինքնապաշտպանության անցնենք եւ այն, ինչ կատարվեց «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների առիթով, մեր զրուցակիցը հենց դրա դրսեւորում է համարում: «Դա, իհարկե, եղել է հասարակական պահանջով, ցասման պատճառով»,- ասում է  Տիգրան Խզմալյանը` հավելելով, որ մեր «տգետ վերնախավը» , որը չի համապատասխանում ժամանակի պահանջներին ու մարտահրավերներին, պետք է հասկանա, որ հասարակությունը թույլ չի տա, որպեսզի իրենք տապալեն մեր պետությունն ու պետականությունը: Սպայի սպանությունը երկրի ներսում, Խզմալյանը հենց ազգային անվտանգության խնդիր է համարում:

Նա վստահ է, որ հայ հասարակությունը գնալով ձեւավորվում է իբրեւ քաղաքացիական հասարակություն եւ այս շարժումն, ըստ էության, շարունակությունն էր Մաշտոցի պուրակի ցասման, 1988-ի, 1965-ի եւ որքանով հիմա մենք այն կլցնենք բովանդակությամբ, դրանով էլ պայմանավորված կլինի մեր կյանքի բովանդակությունը. «Մեզնից է կախված ամեն ինչ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031