Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայրիկյանը հայտարարում է, որ անցյալ տարի նույն օլիգարխիկները, նույն թիկնապահիկների հետ իրեն են ուզել ծեծել

Հուլիս 04,2012 11:47

Մեր Սահմանադրությունը 17 տարեկան է: Այդ առիթով այսօր «Հենարան» ակումբում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նախ մի փոքր պատմական ակնարկ կատարեց, թե «Լեւոնական, ՀՀՇ-ական Սահմանադրությունը խայտառակություն» էր. «1990-ին միայն մենք, ոչ ոք չէր հասկանում, աթոռ էին ուզում, աթոռակռիվ էին տալիս, մեր առաջարկած Սահմանադրական բարեփոխումները Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ տեղ չէր կարող չընդունել, որովհետեւ ես իր եւ Կարեն Դեմիրճյանի առաջ մի պայման էի դրել: Ես ասում էի՝ ինձ համար մեկ է ով կլինի, անգամ Կարեն Դեմիրճյանը, որն ասել էր, որ Հայրիկյանին կախել է պետք, որովհետեւ նա անկախություն է ուզում: Դե, կոմունիստական մտածելակերպով մարդ էր, Մոսկվայից այդպես էին իրեն ասել: Ռոբերտ Քոչարյանն  ավելի հեռատես գտնվեց ու ընդունեց Սահմանադրությունը»:

Հայրիկյանը նշեց, որ Սահմանադրությունը միայն ուրախանալու համար չէ, դա նաեւ պարտավորություն է. «Բոլորիս ուշադրության կենտրոնում այսօր մի երեւույթ է, երբ խուլիգանները կարողանում են իրենց երկրի տերը զգալ ոչ միայն իշխանությունը վայելելու, այլ նաեւ մարդկային կյանքեր խլելու: Երբ մեր ունեցած Սահմանադրությունն է խախտվում, տվյալ դեպքում՝ մարդու ապրելու իրավունքը, ապա մենք պիտի այս օրը համարենք համազգային հիշեցման օր: Մեր ստամոքսապաշտերը սիրում են խոսել միայն սոցիալական կողմի մասին, բայց սա նաեւ բարոյական հարց է: Վահե Ավետյանի հետ կապված դեպքը սահմանն էր: Սա բացառիկ դեպք էր, որը նկատեցինք: Անցյալ տարի էլ հատուկ կազմակերպված նույն օլիգարխիկները, նույն թիկնապահիկների միջոցով փորձեցին ինձ սադրել, իրենք ինձ էլ կծեծեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031