Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ր քաշային կարգում ո՞ր ծանրորդը կմասնակցի օլիմպիական մրցաշարին

Հուլիս 04,2012 11:28

Առաքել Միրզոյան

Ի տարբերություն այլ մարզաձեւերի, ծանրամարտում օլիմպիական ուղեգրերը անհատական չեն եւ տվյալ ազգային ֆեդերացիան է որոշում, թե ո՞ր քաշային կարգում ո՞ր ծանրորդը կմասնակցի օլիմպիական մրցաշարին:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն աշխարհի վերջին երկու առաջնությունների հանրագումարով ձեռք է բերել Լոնդոնի օլիմպիական խաղերի չորս վարկանիշ: Եվ քանի որ այդ չորս տեղերին միանգամից հավակնում էր առնվազն յոթ-ութ ծանրորդ, որոնք նախապատրաստական փուլի ողջ ընթացքում գտնվել են ուսումնամարզական հավաքներում եւ լրջորեն մարզվել, ֆեդերացիան վերջերս անցկացրեց ստուգողական փորձամրցում, որի ժամանակ ծանորդները պայքարում էին ոչ թե մրցակիցների, այլ՝ իրենք իրենց հետ եւ պիտի ցույց տային իրենց ողջ ունակությունները: Ընդ որում, ընտրվելու էին միայն այն մարզիկները, որոնց բարձրացրած կիլոգրամները կհամապատասխանեն Լոնդոնում մեդալների համար պայքարելու պահանջներին:
Այսօր ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն «Aravot.am»-ին տեղեկացրեց, որ հավաքականի մարզիչներն արդեն կողմնորոշվել են: Ամառային 30-րդ օլիմպիական խաղերում մրցահարթակ կմտնեն.
69 կգ. Առաքել Միրզոյան
77 կգ. Տիգրան Մարտիրոսյան
85 կգ. Արա Խաչատրյան
94 կգ. Նորայր Վարդանյան
Սամվել Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ որպես պահեստային օլիմպիական թիմի հետ մարզվում է նաեւ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031