Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իտալիա-Իսպանիա եզրափակիչ հանդիպման ժամանակ Կիեւի «Օլիմպիյսկի» ստադիոնի օթյակներում VIP հյուրերի աննախադեպ բազմությունը վկայում է, որ սպորտի քաղաքականացումը հեռանկար չունի: Այդ օրը տրիբունաներում տեղ զբաղեցրած տասնյակ հազարավոր արտասահմանցի ֆուտբոլասերների հետ եղել է թագավորական ընտանիքների հինգ անդամ, հինգ նախագահ, պառլամենտների երկու խոսնակ, մի շարք կառավարությունների ղեկավարներ:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ բացի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից, պառլամենտի եւ կառավարության ղեկավարներից, VIP օթյակներում եղել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, Իսպանիայի արքայազն Դոն Ֆելիպե Խուան Պաբլո Ալֆոնսոն, վարչապետ Մարիանո Բրեյը, նրա գործընկերներ՝ իտալացի Մարիո Մոնտին, լեհ Բրոնիսլավ Կոմորովսկին, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի Տաջիկստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Միխայիլ Սահակաշվիլին, Էմոմալի Ռահմոնը, Հունգարիայի եւ Մոլդովայի Վարչապետերը, ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը…
«Օլիմպիյսկի» ստադիոնի VIP օթյակներից հանդիպմանը հետեւել են նաեւ հայտնի միլիարդատերեր, մետաղաձուլական մագնատ Լակշմի Միտտալը, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը, Դոնեցկի «Շախտյորի» սեփականատեր Ռինատ Ախմետովը եւ այլոք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ