Հուլիսի 4-ին, ժ.19:00 ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Լոս Անջելեսից ժամանած «Գեւորգյաններ» պարարվեստի ակադեմիայի համերգը` նվիրված ակադեմիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Վարդան Գևորգյանի ստեղծագործական 30 և ծննդյան 50-ամյակներին:
Համերգին ներկա կգտնվեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ:
Հրանուշ Հակոբյանն ազգանվեր գործունեության, հայ պարարվեստին անմնացորդ նվիրումի, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ներդրման համար Վարդան Գևորգյանին կպարգևատրի ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Հ սփյուռքի նախարարություն