Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեքշաբթի օրը հանձնարարական է ստորագրել, ըստ որի յուրաքանչյուր մարզիկ, ով Լոնդոնի օլիմպիական խաղերում ոսկե մեդալ կնվաճի, որպես դրամական խրախուսանք կստանա 400 հազար մանաթ (մոտ $ 509,2 հազար): Արծաթե եւ բրոնզե մեդալակիրները կպարգեւատրվեն, համապատասխանաբար, 200 եւ 100 հազար մանաթով: Անձնական մարզիչների պարգեւավճարը կկազմի մարզիկների համար սահմանված գումարների 50%-ը:
Ալիեւը, որ նաեւ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, մեկ այլ հանձնարարականով օլիմպիական հավաքականի՝ 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր գրավող մրցանակակիր մարզիկների համար օլիմպիական կոմիտեի բյուջեից դուրս կգրի լրացուցիչ 200, 100 եւ 50 հազար մանաթ, անձնական մարզիչներին՝ դրանց կեսը: Այսպիսով, ամառային 30-րդ օլիմպիական խաղերում չեմպիոնի կոչում նվաճած ադրբեջանցի մարզիկները կխրախուսվեն $ 764 հազարով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ