Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը խմիչքի՞ պատճառով իրավապաշտպանին «կարմիր քարտ» ցույց տվեց

Հուլիս 03,2012 23:02

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հուլիսի 3-ի նիստում, օրվա երկրորդ կեսին  դատարանում ցուցմունքներ տվեց քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանը: Գումարտակի հրամանատարի նախկին տեղակալին հարցեր տալուց առաջ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը նրան հորդորեց սուտ չխոսել: Իրավապաշտպանն ասաց, որ ինքը նախկինում պաշտպանել է բանակում զինվորների շահերն ընդդեմ սպաների, ոչ թե բոլոր սպաների, այլ` ընդդեմ հանցագործ սպաների, զինվորական դատախազների,  դատավորների, քննիչների: Դատավոր Մարդանյանը, ձայնը բարձրացնելով, Մարտիրոսյանից պահանջեց  իրեն կոռեկտ պահել, չափի մեջ լինել եւ կոնկրետ ասել, թե հանցագործ ո՞ր դատավորի, դատախազի, քննիչի  մասին է խոսքը  եւ  իրավապաշտպանին կոչ արեց ամպագորգոռ, անպատասխանատու հայտարարություններ չանել: Ռուբեն Մարտիրոսյանը ասաց, որ միջնորդում է դատարանին  դիմել պաշտպանության նախարարություն, որտեղից  տեղեկանք կտրվի  վերոհիշյալի մասին:

Ռ. Մարտիրոսյանը սկսել թվարկել օրինազանց դատախազների, քննիչների անունները, հավելելով, որ ինքը նիստը նախագահող Սամվել Մարդանյանի դեմ  2002թ. «Իրավունք հետաքննություն» թերթում հոդված է հրապարակել: Իրավապաշտպանը հարցեր էր ուղղում ամբաստանյալ  Հակոբ Մանուկյանին, երբ դատավոր Մարդանյանը հայտարարեց, որ դահլիճից  խմիչքի վատ հոտ է գալիս եւ  հարցրեց, թե ով է ոգելից խմիչք օգտագործել: Ամբաստանյալ զինվորներից մեկի հայրը ոտքի կանգնեց, դատավորը նրան դահլիճից դուրս հրավիրեց: Դրանից հետո դատավորն ասաց, որ խմիչքի  հոտը  Ռուբեն Մարտիրոսյանից է: Վերջինս հարցաքննվող Հակոբ Մանուկյանի դեմ-դիմաց, դատավորին մոտ էր նստած: Ս. Մարդանյանն ասաց, որ Ռուբեն Մարտիրոսյանը գինովցած է,«խմած» եւ ամպագորգոռ հայտարարություներ է անում: Իրավապաշտպանը, ըստ էության չժխտեց, որ ոգելից խմիչք է օգտագործել, ասելով, որ «օգտագործած» բառն այլ բան է նշանակում, «խմածը»՝ ուրիշ: Դատավորը դատական սանկցիա կիրառելով՝ դուրս հրավիրեց Ռուբեն Մարտիրոսյանին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը  դատարանում Ռուբեն Մարտիրոսյանի վարքագիծը համարեց շատ պատշաճ, իրավիճակին համարժեք: Շուշանյանի խոսքերով՝ նիստեր են եղել, որ Ռուբեն Մարտիրոսյանը շատ ավելի սուր հայտարարություններ է արել: Դատական հաջորդ նիստին, որը կկայանա հուլիսի 10-ին, Հակոբ Մանուկյանի հարցաքննությունը կշարունակվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031