Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրապետյանի հրաժարականը չի սփոփելու հասարակությանը

Հուլիս 03,2012 22:31

«Ցավոք, ոչ մի քայլ Վահե Ավետյանին չի կարող վերադարձնել, այդ անդառնալի կորուստը մնալու է Ռուբեն Հայրապետյանի խղճին, կապված է մնալու նրա անվան հետ: Նրա մանդատը վայր դնելու փաստը չի սփոփելու Վահեի ընտանիքին, նրա երեխաների կրկնվող հարցին՝ ո՞ւր է հայրիկը, հայրիկիս եմ ուզում, պատասխան չի տալու: Հասարակությանն էլ չի սփոփելու, բայց նրա կողմից այս քայլը, որը անկախ այն բանից ` նախագահի ճնշմամբ է եղել, թե՝ ոչ, ճիշտ էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Նրա կարծիքով, Հայրապետյանի որոշման հարցում դեր խաղաց նաեւ հասարակության ընդվզումը.« Այս օրերին քաղաքացիական ընդվզման տարբեր դրսևորումները, վանկարկումներն ու երթերն անպայման խաղացին իրենց որոշիչ դերը,  և դրանք արդեն լուրջ հետագիծ են ունենում: Այստեղ շատ որոշիչ դեր ունեցան նաև Վահե Ավետյանի նկարից ժպտացող սպայի, երիտասարդ, կենսախինդ աչքերը, որոնք մեղադրում էին բոլոր իրեն նայողներին:  Հնարավոր է նաև, որ այդ ժպիտն է ստիպել նման որոշում կայացնել»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի նստավայրից դուրս գալուց հետո Ռուբեն Հայրապետյանը տարածել է իր հրաժարականի մասին տեղեկացնող հայտարարությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031