Tert.am-ի տեղեկություններով այս պահին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին սպասարկող մի քանի մեքենաներ գտնվում են ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Ըստ նույն աղբյուրի` Ռուբեն Հայրապետյանը այստեղ է եկել հանդիպելու Սերժ Սարգսյանին և քննարկելու նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ցավալի միջադեպի և դրա շուրջ ստեղծված վիճակի հետ կապված հարցեր: