Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսանքի դուրս եկած ցլին վնասազերծեցին

Հուլիս 03,2012 19:31

Հուլիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկանում ենք  Tert.am-ից`  ժամը 15-ի սահմաններում Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Ալիխան Կարոյանին պատկանող 3 տարեկան Ռեմբո անունով ցուլը, կատաղելով և պոկելով պարանը, Զովունիից հասել է մինչև Երևանի Դավիթաշեն թաղամաս: Բայց մինչ այդ ցուլը նախ հարձակվել է տիրոջ վրա, ապա մի քանի պտույտ տվել գյուղի կենտրոնում, հարձակվել գյուղացիների վրա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին  ցուլի տերը`  Ա. Կարոյանը, պատմել է, որ ինքը  մահից է պրծել, իր ընկերների հետ հազիվ է կարողացել ցուլին «պահել», որպեսզի նա ոչ մեկին չվնասի:

Այնուամենայնիվ, ցուլին հաջողվել է հասնել Դավիթաշեն, և այն որոշ ժամանակ անցկացրել է թիվ 195 և 196 դպրոցների մարզահրապարակում:

Դեպքի վայր հրավիրված Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Կենդանաբանական այգու աշխատակիցները վնասազերծել են ցուլին: Վերջիններիս հաջողվել է հատուկ քնեցնող միջոցով 3 կրակոցով քնեցնել ցուլին, որին ավելի ուշ քարշակ մեքենայի միջոցով տեղափոխել են գոմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել